Home / Հայաստան / Սևանա լիճը՝ նախկին ԽՍՀՄ-ում ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի լավագույն տասնյակում

Սևանա լիճը՝ նախկին ԽՍՀՄ-ում ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի լավագույն տասնյակում

Oktogo.ru առցանց ամրագրման ծառայությունը հրապարակել է նախկին ԽՍՀՄ տարածքում ռուսաստանցիների կողմից ամենապահանջված 10 հանգստավայրերի ցուցակը։ Վարկանիշը կազմվել է 2014 թվականի ամռանը կատարված ամրագրումների հիման վրա։ Ընդ որում, վարկանիշային աղյուսակի հեղինակները դիտարկել են Ռուսաստանի սահմաններից դուրս միայն այն վայրերը, որտեղ մեկ շաբաթյա ամառային հանգստի գինը, ներառյալ հյուրանոցը, սնունդն ու էքսկուրսիաները, չի գերազանցում 25 հազար ռուբլին (շուրջ 700 դոլար)։

Արդյունքում, լավագույն տասնյակում հայտնվել են հետևյալ հանգստավայրերը՝ Իսիկ-Կուլ լիճ (Ղրղզստան), Բորովոյե լիճ (Ղազախստան), Նարոչ լիճ (Բելառուս), Գագրա (Աբխազիա), Խուդատ (Ադրբեջան), Յուրմալա (Լատվիա), Սևանա լիճ (Հայաստան), Պալանգա (Լիտվա), Բաթումի (Վրաստան), Վադուլ-լույ-Վոդե (Մոլդովա)։