Home / Տեսանյութեր / Տղաս թերզարգացած էր, ինչպե՞ս կարող էր դիվերսանտ լինել, ասում է Կարեն Պետրոսյանի հայրը․ «Հրապարակ»

Տղաս թերզարգացած էր, ինչպե՞ս կարող էր դիվերսանտ լինել, ասում է Կարեն Պետրոսյանի հայրը․ «Հրապարակ»

Կարեն Պետրոսյանը նույնիսկ միջնակարգ դպրոց չէր ավարտել, մինչև երրորդ դասարան էր գնացել, իսկ բանակում չէր էլ ծառայել, ասել է Ադրբեջանում մահացած Չինարի գյուղի բնակչի հայրը՝ Արտուշ Պետրոսյանը։ «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ տղայի հայրը պատմել է, ոչ դիտել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը, որտեղ տղան զինվորական հագուստով է եղել, մոտն ունեցել է զենք, բայց, հոր խոսքով, այդ հագուստներն ադրբեջանցիներն են հագցրել, տղան տանից դուրս գալիս ջինսով է եղել, կապույտ բլուզով ու սպիտակ բոթասներով։

«Տղուս դիվերսանտ լինելը բացառվում է, ինքը հիվանդ երեխա էր, թերզարգացած՝ տառերը չգիտեր, հաշվել՝ նույնպես, ինչպե՞ս կարող էր դիվերսանտ լիներ», – Արտուշ Պետրոսյանի խոսքերը փոխանցում է «Հրապարակը»։

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ ասել է, որ տղան խմիչք է օգտագործած եղել, իրեն կորցրել է, շեղվել ու պատահականորեն անցել է սահմանը․ «Նրա ճակատագիրն է, երևի այդպես պետք է լիներ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակի» այսօրվա համարում