հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Աճյունները հայրենադարձվում են առանց նախապայմանների․ Կարմիր Խաչը՝ գերիների մասին

Աճյունները հայրենադարձվում են առանց նախապայմանների․ Կարմիր Խաչը՝ գերիների մասին

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գռեհիկ ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի վարչապետի տեղակալ, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի ՊՆ-ն առաջարկել է Հայաստանի ՊՆ-ին փոխանակվել գերիներով։

Արծրուն Հովհաննիսյանը Հասանովի հայտարարությունը մեկնաբանել է իր ֆեյսբուքյան էջում։

«Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ` պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»,- գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հասանովն ասել է, որ Ադրբեջանական ՊՆ-ն առաջարկել է ՀՀ ՊՆ-ին փոխանակության գնալ, մասնավորապես, պատրաստրակամություն հայտնելով վերադարձնել հինգ անդամներից կազմված հայկական ընտանիքը և մահացած Կարեն Պետրոսյանի դին՝ Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի, Դիլհամ Ասքերովի, ինչպես նաև Հասան Հասանովի դիակի դիմաց։

Գասանովը նաև ասել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որը առաջարկը փոխանցել է հայկական կողմին, հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է հայկական ընտանիքը և Պետրոսյանի աճյունը ստանալ միայն Հասանովի աճյունի դիմաց։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակ Զառա Ամատունին Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գրասենյակը ընհանրապես չի զբաղվում մի կողմից մյուսին առաջարկներ փոխանցելով, այն օգնում է գերիների փոխանակման հարցում։

«Ինչ վերաբերում է աճյունների հայրենադարձությանը, ապա, ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, աճյունները պետք է հայրենիք վերադարձվեն առանց որևէ նախապայմանների։ Այդ մասին կոնվենցիաները ստորագրել է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը»,- ասել է Զառա Ամատունին։