Home / Հայաստան / Տավուշի մարզի սահմանապահ գյուղում այս տարի առաջին դասարանցի չկա․ «ՀԺ»

Տավուշի մարզի սահմանապահ գյուղում այս տարի առաջին դասարանցի չկա․ «ՀԺ»

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում այս տարի ոչ մի առաջին դասարանցի չի լինի, գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում կատարելով գյուղապետ Արթուր Մադաթյանին: Բերքաբերն այն գյուղերից է, որ օգոստոսին ինտենսիվ գնդակոծությունների տակ ընկավ:

Իսկ Շիրակի մարզում այս ուսումնական տարվա մեկնարկին առնվազն երկու դպրոց փակվելու է աշակերտ կամ շենք չունենալու պատճառով, նշում է թերթը։