2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Այս մասին հայտնել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։
Նրա խոսքով՝ իրենք օգոստոսի 28-ին են տեղեկացել Հակոբի տեղափոխման մասին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներից։
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ընթացքում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: