Օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։ Սեպտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը կնվազի 3-5 աստիճանով, 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:
Երևանում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Համաձայն օդերևութաբանների՝ սեպտեմբերի 1-2-ին ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկվա ժամերին կհասնի +33-ի, սեպտեմբերի 3-ին՝ +36-ի։
Սեպտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: