Home / Հայաստան / Զինվորը ինքնասպանություն է գործել, կա ձերբակալված․ ՀՀ ՊՆ

Զինվորը ինքնասպանություն է գործել, կա ձերբակալված․ ՀՀ ՊՆ

Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը։

Գործի շրջանակներում ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Դավթյանը։ Վերջինիս կասկածում են 359 հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով):

Սամվել Հարությունյանի դին հայտնաբերվել է սեպտեմբերի 8-ին, ժամը 01։15-ի դրությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության հետնամասում:

Նրա ծնողներին որդու մահվան մասին հայնտել է լրագրողը։

Tekali Taxi