Home / Տեսանյութեր / «Բարև, Ռոբ»․ ԱԺ-ի մոտ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառեցին (տեսանյութ)

«Բարև, Ռոբ»․ ԱԺ-ի մոտ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառեցին (տեսանյութ)

Այսօր ժամը 16։30-ի սահմաններում «Հակահարված» արտ-խումբն ակցիա է արել Ազգային ժողովի շենքի դիմաց՝ դարպասներին կախելով «Բարև Ռոբ» գրությամբ պաստառը։

Պաստառը փակցնելուց հետո Ազգային ժողովի շենքից դուրս է եկել քաղաքացիական հագուստով մի տղամարդ, որը հարձակվել է «Ա1+» կայքի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա՝ հարվածելով վերջինիս ձեռքին և գցելով նրա նկարահանող սարքը, և անհարգալից կերպով խոսել է դեպքի վայրում ներկա մյուս լրագրողների հետ։ ԱԺ-ից դուրս եկած անձը հրաժարվել է ներկայանալ, բայցև նշել է, որ ինքն անվտանգության աշխատակից է։

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում ծեծի ենթարկվելու հետևանքով մահացել էր Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը։ Վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունել էր «Պրիվետ, Ռոբ» արտահայտությամբ։ Դեպքի հետևանքով հարուցված քրեական գործով 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը։

Մանրամասները տեսանյութում․