Այսօր վաղ առավոտյան, ժամը 09:15-ի սահմաններում ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 24-ամյա Մհեր Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը։
Այլ մանրամասներ ԼՂՀ ՊՆ֊ն չի հաղորդում՝ նշելով, որ տարվում է քննություն:
Համաձայն safesoldiers.am կայքի` մինչ Հակոբյանի մահը 2014֊ի ընթացքում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում զոհվել էր 35 զինծառայող, որոնցից 20-ը` հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Համաձայն նույն աղբյուրի` ամբողջ 2013 թվականի ընթացքում գրանցվել էր զինծառայողների մահվան 31 դեպք, որոնցից 5֊ը` հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։