Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր վերահաստատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի (լուսանկարում) որդու` Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքի որոշումը, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Այսպիսով, մարդու առևանգման համար մեղադրվող Ռոմա Գասպարյանը կշարունակի մնալ ազատազրկված: Նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Ինչպես Epress.am-ին ավելի վաղ հայտնել էր քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, Գասպարյանի որդին ձերբակալվել է քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1 կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը) հարուցված գործի շրջանակներում: Նա հետախուզման մեջ էր գտնվում հուլիսից:
Նշենք, որ ԲՀԿ֊ական պատգամավորը հերքել է, թե իր որդին առևանգել է որևէ մեկին՝ ասելով, որ նրա վրա «շառ են անում»:
Լուսանկարը՝ 168.am