Home / Հայաստան / «Իսլամական պետության» ահաբեկիչները հայկական եկեղեցի են պայթեցրել․ ՀՀ ԱԳՆ֊ն արձագանքել է

«Իսլամական պետության» ահաբեկիչները հայկական եկեղեցի են պայթեցրել․ ՀՀ ԱԳՆ֊ն արձագանքել է

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Եկեղեցին պայթեցվել է սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,- ասված է Նալբանդյանի հայտարարության մեջ։