Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» նախկին սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, հայտնում է Lorinews.am֊ը։
Տեր-Պողոսյանը դատապարտվելուց հետո մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ:
Վերջին շրջանում նա պարբերաբար տեղափոխվում էր «Նաիրի» բժշկական կենտրոն` բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ։
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Տեր֊Պողոսյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նա մեղադրվում էր մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նա մեղավոր է ճանաչվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):