Իշխանությունը Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն նախատեսում է կազմակերպել 2016-ի գարնանը․ «ՀԺ»
Սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թվականի գարնանը։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը։
Մասնագիտական հանձնաժողովն իր ժամկետների մեջ կավարտի աշխատանքը, և եթե ամեն ինչ օրինաչափորեն շարժվի, հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թվականի գարնանը», - ասել է Գևորգ Դանիելյանը:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների ծրագիրը նախաձեռնել է գործող իշխանությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Փոփոխությունները նախատեսում են նվազեցնելնախագահի դերը՝ մեծացնելով խորհրդարանինը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում