Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում։ Մասնավորապես, սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանն ու նրա տեղակալ Աշոտ Մարդյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արշակ Ուստաբաշյանն ասել է․ «Ինձնից մի հարցրեք, տեղեկացեք մարզպետարանից, ես քաղծառայող եմ, պատճառն այն է, որ հոգնել եմ աշխատելուց»։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը տեղեկացրել է, որ ինքը նպատակահարմար չի համարել շարունակել աշխատանքը մարզպետարանում։