հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոստիկանները փակել են ավտոերթի ճանապարհը․ բողոքողները ԱԺ ոտքով հասան

Ոստիկանները փակել են ավտոերթի ճանապարհը․ բողոքողները ԱԺ ոտքով հասան

Այսօր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած անհնազանդության ավտոերթը չի կայացել, քանի որ ոստիկանությունը փակել է Պռոշյան փողոցը և մասնակիցներին թույլ չի տվել մեքենաներով շարժվել դեպի Ազգային ժողով:

Անհնազանդության ավտոերթի մասնակիցները ստիպված են եղել կայանել մեքենաները և ոտքով գնալ ԱԺ-ի մոտ: Հայաստանի հանրապետության դրոշներով և «դուրս մեր գրպանից» գրությամբ պաստառներով՝ նրանք բողոքի ակցիա անցկացրեցին ԱԺ-ի դիմաց: Ակցիայի մասնակից Վարդան Հակոբյանն ընթերցել է իրենց պահանջը, այն է՝ համաներում վարչական իրավախախտումների մասով:

«Ինչո՞ւ եք թաքնվում ոստիկանների հետևում: Ինչո՞ւ եք արհեստական լարում ստեղծում ժողովրդի և ոստիկանների միջև: Դուրս եկեք կամ մեզ ներս հրավիրեք զրուցենք, մեր հարցերի պատասխանը ստանանք: Հասկանանք՝ ով եք դուք, ով է ձեզ այդտեղ դրել»,- ասել է երթի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատումը: