Հայաստանում 2010 թվականից օրենք է գործում, որի մասին մարդիկ իմանում են այն ժամանակ, երբ ստիպված են լինում լրացուցիչ հարկ վճարել, գրում է «Ժողովուրդ»֊ը։
Ըստ թերթի՝ այն մարդը, որը պատահաբար կամ թեկուզ եկամուտ ստանալու ակնկալիքով 1 տարվա ընթացքում 1 անգամից ավել ավտոմեքենա կվաճառի, պարտավոր է մեքենայի արժեքի միանգամից 16.67% վճարել որպես «ավելացված արժեքի հարկ»:
Մի քաղաքացի թերթին տեղեկացրել է, որ վերջերս բարեկամի կողմից ուղարկված երկու մեքենա է վաճառել և օրերս հարկային ծառայությունից ծանուցում է ստացել` ներկայանալու և պարզաբանումներ տալու պահանջով:
Ավելի ուշ պարզել է, որ ամիսներ առաջ վաճառված մեքենայի համար պետք է հարկային պարտավորություններ կատարած լիներ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում