Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք ոչ իշխանական եռյակի հանրահավաքին երեք կուսակցությունների առաջնորդները ելույթ կունենան այբբենական կարգով: Այս մասին այսօր ԱԺ֊ում կայացած խորհրդարանական եռյակի հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է «Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ առաջինը ելույթ կունենա սկզբում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ապա՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, և վերջում «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր֊Պետրոսյանը: