Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի զորամասերից մեկի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի հետևանքով, ծնկի շրջանում վիրավորվել է զինծառայող, 19-ամյա Հովհաննես Թադևոսյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար», ֊ ասված է հաղորդագրության մեջ: