Գլխավոր / Հայաստան / ԱԺ փոխխոսնակի ընկերությունը նախարարության հետ 1,1 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել․ «Ժողովուրդ»

ԱԺ փոխխոսնակի ընկերությունը նախարարության հետ 1,1 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել․ «Ժողովուրդ»

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը՝ ավելի քան 452 մլն դրամ (շուրջ 1 մլն 100 հազար դոլար) ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիան ԲՈՒԱՏ» ընկերության հետ, որը պատկանում է Նաղդալյանին։

Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչև տարեվերջ կվճարվի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ նշված ընկերության միակ սեփականատերն ինքն է։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորներին ու պետական պաշտոնյաներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi