Home / Հայաստան / ԵՏՄ֊ին անդամակցելուց հետո հայաստանցի միգրանտները ՌԴ֊ում արտոնություններ չեն ստանա

ԵՏՄ֊ին անդամակցելուց հետո հայաստանցի միգրանտները ՌԴ֊ում արտոնություններ չեն ստանա

Ռուսաստանում աշխատող հայաստանցի միգրանտները որևէ լուրջ արտոնություն Հայաստանի՝ ԵՏՄ մտնելուց հետո չեն ստանա։ Այս մասին հայտնում է «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը։

ՀԿ֊ն ընդգծում է, որ միակ արտոնությունը, որը Հայաստան֊ԵՏՄ պայմանագրով տրվում է ԵՏՄ անդամ պետությունների միգրանտներին, դա անվճար «շտապ օգնության» կանչի իրավունքն է:

«Իսկ ահա ըստ «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի, հուլիս ամսից արդեն բարդացել է աշխատանքային միգրանտների բյուրոկրատիկ քաշքշուկը: 2015թ-ի հունվարի 1-ից էլ բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում և հայերը, ովքեր ցանկություն ունեն ՌԴ-ում աշխատել (կամ ստանալ կացության կարգավիճակ) պետք է անցնեն թեստավորում, որը կապացուցի անձի ռուսաց լեզվի, ՌԴ պատմության և ՌԴ օրենսդրության իմացությունը։

Այսպիսով, աշխատանքային միգրանտները քննություն են հանձնելու: Ավելին, այդ քննության համար միգրանտները 3000 ռուբլու (27 հազար դրամի) չափով վճար են տալու», ֊ նշում է ՀԿ֊ն:

Tekali Taxi