Հայաստանում գալիք օրերին առանց տեղումների և տաք է լինելու
Նոյեմբերի 10-ից 14-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, օդի ջերմաստիճանը գալիք օրերին էապես չի փոխվի՝ ցերեկը կազմելով +12-ից - +17 աստիճան:
Երևանում նույնպես առանց տեղումների եղանակ է սպասվում, ցերեկը օդի ջերմաստիճանը հասնելու է +15-ի, գիշերը՝ 0-ից +2։