Գլխավոր / Հայաստան / Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը։ Համաձայն հաղորդագրության՝ Վայքի, Կապանի և Թումանյանի տարածաշրջաններում տեղում է անձրև, Հայաստանի մյուս շրջաններում՝ ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ ժամը 09:30-ի դրությամբ Ապարանում, Արագածում, Սևանում, Մարալիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Սիսիանում, Հրազդանում, Սարավանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն: 

Tekali Taxi