Home / Հայաստան / Հայաստանցի խաղաղապահները կգործեն նաև Լիբանանում

Հայաստանցի խաղաղապահները կգործեն նաև Լիբանանում

Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

Հայ խաղաղապահները միջազգային խաղաղապահ առաքելություններում նեն ընդգրկված 2004 թվականից և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում:

Tekali Taxi