Home / Հայաստան / Կառավարությունը միլիոնավոր դոլարների վարկեր վերցնելու ծրագրերին հավանություն տվեց

Կառավարությունը միլիոնավոր դոլարների վարկեր վերցնելու ծրագրերին հավանություն տվեց

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք միջազգային ֆինանսական կառույցների հետ վարկային համաձայնագրեր կնքելուն։ Այդ պայմանագրերից մեկով Ասիական զարգացման բանկից վերցվող 49 մլն ԱՄՆ դոլարի փոխառությունը նախատեսվում է ծախսել ոլորտային կառավարման համակարգերը և կարգավորման շրջանակների բարելավման, մշտադիտարկման համակարգերը ուժեղացնելու վրա։

Վարկի մարման ժամկետը 25 տարի է:

Մեկ այլ որոշմամբ` հավանություն է տրվել ՀՀ֊ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» համաձայնագրին, որով Հայաստանին կտրամադրվի 75 մլն ԱՄՆ դոլարի վարկ:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը մեկ այլ համաձայնագրով

40 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկային համաձայնագրին, ըստ որի ծրագրվում է նորերով փոխարինել 3 էլեկտրաէներգիայի ենթակայանների 30 և ավելի տարի շահագործվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը նաև 50 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում։

Գործադրի հավանությանն է արժանացել նաև ՀՀ֊ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև համաձայնագիրը, որով տրամադրվելու է 25.5 մլն եվրո։ Այդ գումարը ծախսվելու է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերի և ջրահեռացման համակարգերի վերականգնման համար:

ՀՀ կառավարությունը վարկ է վերցրել նաև մշակույթի ոլորտի սպասարկման համար։ Հավանություն է արժանացել ՀՀ֊ի և ավստրիական «Էրստե» բանկի միջև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:

Tekali Taxi