հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՀԿ֊ն ընդունեց 2015 թվականի պետբյուջեի նախագիծը

ՀՀԿ֊ն ընդունեց 2015 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱԺ ոչ իշխանական 5 խմբակցությունները դեմ են քվեարկել 2015 թվականի պետբյուջեի օրենքի նախագծին։ Այնուամենայնիվ, ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել, և այն ընդունվել է 71 կողմ, 46 դեմ ձայների համամասնությամբ։

Բյուջեն ներկայացնելու ընթացքում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել է, որ 2015 թվականին պետական բյուջեի մուտքերը պետք է կազմեն 1 տրիլիոն 191 միլիարդ դրամ, որից 1 տրիլիոն 138 միլիարդ դրամը բյուջե է մտնելու հարկերի և տուրքերի տեսքով։

Բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այն անվանել էր «հարկահավաքի բյուջե»։