Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիարակության» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին։
ԱԱԾ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերից մեկի զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից ստուգարք ստանալու դիմաց պահանջել և ստացել է 60 հազար դրամ գումար:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»: