2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՀՅԴ֊ն դե ֆակտո կոալիցիա կկազմի ՀՀԿ֊ի հետ․ «Հայկական ժամանակ»

Քաղաքական կուլիսներում համառ լուրեր են շրջանառվում, թե ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արա Նռանյանը առաջիկայում նշանակվելու է միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ, որոշ գնահատականներով, այդ կետից կսկսվի Դաշնակցության ներգրավվումը իշխանության կազմում:

«Կանխատեսվում է, որ ՀՅԴ–ն շուտով դե ֆակտո կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ և կստանա մի քանի կարևոր պաշտոններ», – գրում է թերթը։

Նշենք, որ մինչև հոկտեմբեր ԱԺ ՀՅԴ խմբակցությունն ակտիվ համագործակցում էր ոչ իշխանական ուժերի հետ՝ Քառյակի մաս կազմելով։ Հետագայում ՀՅԴ֊ն, սակայն, դուրս եկավ Քառյակից՝ հրաժարվելով մասնակցել ԲՀԿ֊ի, ՀԱԿ֊ի և «Ժառանգության» նախաձեռնած հանրահավաքային շարժմանը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում