Home / Հայաստան / Ռուսաստանցիները գրոհում են խանութները՝ ռուբլուց ազատվելու համար

Ռուսաստանցիները գրոհում են խանութները՝ ռուբլուց ազատվելու համար

Դեկտեմբերի լույս 17֊ի գիշերը մարդիկ խուճապահար խանութներն են ընկել՝ գնելով այն ամենը, ինչը դեռևս չի հասցրել թանկանալ։ Այս մասին իր բլոգում գրում է ռուսաստանցի լրագրող Իլյա Վարլամովը։ 

«Մինչ ոմանք շտապում են փոխանակման կետեր՝ արժույթներ գնելու, մյուսները գրոհում են խանութները։ Գնում են այն ամենը, ինչ չի հասցրել թանկանալ․ հիմնականում, իհարկե, տեխնիկա, սննդամթերք, հագուստ։ Մարդիկ շտապում են ազատվել ռուբլուց։ Շուրջօրյա խանութներում հերթեր են գոյացել։ Սոցցանցերում հրապարակված լուսանկարներն ապշեցնող են»,֊ նշել է Վարլամովը։

1russia

Լրագրողի խոսքով՝ մյուս արժույթների համեմատ ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով Ռուսաստանը հաշված շաբաթների ընթացքում վերածվել է «համաշխարհային շոփինգի կենտրոնի»։

2russia 3russia 4russia 5russia

Նշենք՝ նավթի գների անկման ու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքով երկրում շարունակվում է ռուբլու ռեկորդային արժեզրկումը։