հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստանում մոր քֆուրը բարևի նման բան է․ ՀՅԴ֊ականը գնահատեց գեներալ Սարոյանի անկեղծությունը

Ռուսաստանում մոր քֆուրը բարևի նման բան է․ ՀՅԴ֊ականը գնահատեց գեներալ Սարոյանի անկեղծությունը

Մայր հայհոյելը հայերի համար ամենամեծ վիրավորանքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի ելույթին, ով երեկ արդարացրել էր Արամ Մանուկյանի վրա հարձակումը՝ նշելով, որ դրա պատճառը Սերժ Սարգսյանի հասցեին Մանուկյանի հնչեցրած «քֆուրն է» եղել:

ՀՅԴ-ականը թեև չի ցանկացել մեկնաբանել Սարոյանի ելույթը, սակայն ասել է, որ գնահատել է ՀՀԿ խմբակցության պատգամավորի անկեղծությունը: Ռուստամյանը ևս ասել է, որ հայհոյելը վատ բան է և կարող է բերել վատ հետևանքների:

«Մենք էլ պետք է հասկանանք՝ չի կարելի հայհոյանքներ տեղալ և մտածել, որ դա կմնա անպատասխան: Պիտի հասկանանք, որ հայ ժողովրդի մենթալիտետն է: Օրինակ` Ռուսաստանում այդպիսի հայհոյանքը կարող է բարևի նման բան լինել, բայց հայ ժողովրդի մոտ դա այսպես չէ։ Բանակում ենք ծառայել, ավելի վատ արդյունքներ են եղել, երբ մեկը փորձել է հայ մարդուն հայհոյել։ Ինքը ռուս մարդ ա եղել, մտքում բան էլ չի ունեցել, բայց մինչև բացատրել է, արդեն ուշ է եղել»,- ասել է Ռուստամյանը: