ՀՀ Կենտրոնական բանկը գտել է այն «սպեկուլյանտներին», որոնք նպաստել են դրամի արժեզրկմանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Երեկ ՀՀ ԿԲ-ից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան ասել են, որ ներկայումս վարչական վարույթում կա 16 գործ: «Մենք կհրապարակենք բոլորի տվյալները, կան որոշակի օրենսդրական գործընթացներ, որոնք այժմ ընթանում են, ու այդ ամենի ավարտից հետո կհրապարակվեն»,- հայտնել են Կենտրոնական բանկից։
Պաշտոնական հայտարարություններում, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախորդ օրը տարածած հայտարարությունում, նշվել էր, որ ֆինանսական շուկայում դրամի արժեզրկման հետ ստեղծված իրավիճակն առավել վատթարացել է ինչ-որ անձանց կամ կազմակերպությունների կողմից կազմակերպված սպեկուլյացիայի հետևանքով:
«Հայտնի է՝ նման ծավալի տնտեսական ցնցումներ առաջացնելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են հարկավոր: Հայաստանում նման գումարներ տնօրինող մարդիկ այդքան էլ շատ չեն, և բոլորն էլ ՀՀ ԿԲ-ին ու Կառավարությանը հայտնի են», ֊ ընդգծում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում