Home / Հայաստան / Երևանի ուսումնական զորամասերից մեկում կախված վիճակում զինծառայողի են հայտնաբերել․ ՊՆ

Երևանի ուսումնական զորամասերից մեկում կախված վիճակում զինծառայողի են հայտնաբերել․ ՊՆ

Այսօր 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Այս մասին ասված է Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն, այլ մանրամասներ հաղորդագրության մեջ նշված չեն: