Home / Հայաստան / «Ես կհաշվեմ, դուք կտխրեք». Գալուստ Սահակյանի առաջարկը չընդունվեց

«Ես կհաշվեմ, դուք կտխրեք». Գալուստ Սահակյանի առաջարկը չընդունվեց

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է վերահաստատել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմի մասին նախորդ նստաշրջանում ընդունված որոշումը: Փոփոխությունն առաջարկել է ՀՀԿ խմբակցությունը, և դրա հանաձայն՝ հաշվիչ հանձնաժողովի կազմը դարձել է 7 ՀՀԿ-ական, 2՝ ԲՀԿ-ական և մեկական՝ մյուս խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ: Մինչ փոփոխությունը հաշվիչ հանձնաժողովում կար 11-ի փոխարեն 7 անդամ, և ՀՀԿ-ն չուներ բացարձակ մեծամասնություն:

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկել է այլ նախագիծ ևս դնել քննարկման: Ըստ դրա՝ պետք է վերականգնվի հաշվիչ հանձնաժողովի կազմման նախկին ձևը: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը ևս հորդորել է վերականգնել հին կազմը. «Ճիշտ կլինի՝ այս նույն ոճը չշարունակենք, այլապես ամեն ինչ դառնում է ձևական, կասկածելի է դառնում հաշվիչ հանձնաժողովը»,- ասել է պատգամավորը:

Մյուս խմբակցությունները ևս, բացի ՀՀԿ-ից, միացել են պահանջին և ասել, որ եթե Գալուստ Սահակյանի առաջարկն ընդունվի, իրենք կբոյկոտեն հաշվիչ հանձնաժողովը:

Եվ Գալուստ Սահակյանի, և Արծվիկ Մինասյանի առաջարկները չեն ընդունվել՝ բավարար ձայներ չհավաքելու պատճառով:

«Ստավեց հետևյալը՝ կամ վաղը նորից այս հարցը կքննարկենք, կամ կորոշեմ միայնակ ես: Ես կհաշվեմ, դուք կտխրեք»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ հաշվիչ հանձնաժողովի կազմը փոփոխելու ՀՀԿ նախաձենռությունը մյուս խմբակցություններ կապում են դեկտեմբերի 23-ին գազային պայմանագրերի քննարկման հետ: Ոչ իշխանական խմբակցությունները հայտարարել են, թե քվեարկությունը չեղյալ պետք է համարվեր, քանի որ հաշվարկին մասնակցել է հաշվիչ հանձնաժողովի անդամների կեսից քիչը՝ 2 մարդ՝ միայն ՀՀԿ-ն: