Ադրբեջանի բանակի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու գլխավոր շտաբի պետ Նաջեմեդին Սադիգովի հրամանատարությամբ լայնածավալ օպերատիվ֊մարտավարական զորավարժություններ են սկսվել՝ զինված ուժերի բոլոր տեսակի զորքերի մասնակցությամբ։ Այս մասին փետրվարի 3֊ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ֊ն՝ նշելով, որ զորավարժություններն անցկացվում են գերագույն հրամանատար, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։
Վարժանքների իրականացման վայրի ու տևողության մասին նախարարության հաղորդագրության մեջ նշված չէ։
Հաղորդվում է, որ զորվարժություններին մասնակցում է անձնակազմի 15 հազար անդամ, 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 հրթիռային և հրետանային սարքավորում, ավիացիայի 20 միավոր, և այլն։