հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Գյումրիում ձերբակալված երիտասարդին ազատեցին չհեռանալու մասին ստորագրության դիմաց

Գյումրիում ձերբակալված երիտասարդին ազատեցին չհեռանալու մասին ստորագրության դիմաց

Շիրակի մարզի դատախազությունը Սառնաղբյուր գյուղի 22-ամյա բնակիչ Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու ցուցում է տվել։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։ Ներկայումս պատրաստվում են համապատասխան փաստաթղթերը։ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Երիտասարդը ձերբակալվել էր հունվարի 15-ին բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների բախումների հետևանքով խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Երիտասարդին ոստիկանություն են հրավիրել որպես վկա, ապա ձերբակալել են։ Երեկ նրա հայրը հայտարարել էր, որ որդուն չազատելու դեպքում ինքը կտրուկ միջոցների կդիմի։ Այսօր Գյումրիում Ալեքսանյանին ազատելու պահանջով երթ էր նախապատրաստվում։

Հունվարի 15-ին Գյումրիից մի քանի լրատվական կայքերի կողմից հեռարձակված կադրերից երևում էր, թե ինչպես է երիտասարդը զրուցում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Ալեքսանյանը հանդիմանում էր պատգամավորին այն բանի համար, որ վերջինս ոստիկանության մեքենա էր նստել:

«Մի հատ հարց, ճի՞շտ եք գտել ոստիկանության մեքենայով հայտնվել Գյումրու փողոցներում։ Իմ հարցին դրական կամ բացասական պատասխանեք։ Ցանկացած լեննականցու մի հատ ասեիք՝ ինձի տարեք Լոնդոն, ձեզ կտաներ, բայց շան ավտո չնստեիք», – ասել էր Ալեքսանյանը։

Հունվարի 15-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ՀՀ իրավասու մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մարդկանց մի մասը երթով գնացել էր դեպի ՌԴ հյուպատոսություն, նրանց ճանապարհը փակել են ոստիկանները, սկսվել են բախումներ: Հետագայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկային։ Որպես վկա Գյումրիում հարցաքննվում էին երթի մասնակիցներից շատերը։