Home / Հայաստան / Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են փոխհատուցում․ Newsline.am

Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են փոխհատուցում․ Newsline.am

Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները փակել էին Վերին Կարմիրաղբյուր-Նորաշեն միջհամայնքային ճանապարհը։ Ինչպես հաղորդում է Newsline.am-ը, բողոքողները պահանջում էին հատուցել 2014 թվականի ամռանը տեղի ունեցած հրդեհի պատճառով իրենց հասցված վնասները։ Հրդեհի հետևանքով այրվել են գյուղի՝ ավելի քան 12 հեկտար խաղողի և պտղատու այգիները: Բնակիչները մեղադրում են «Եղվարդշին» ընկերությանը, որի կողմից խողովակների մոնտաժման աշխատանքների ժամանակ էլ առաջացել է հրդեհը:

Ինչպես Newsline.am-ին փոխանցել է գյուղի բնակիչ Վազգեն Մանուչարյանը, ակցիայի ժամանակ բողոքողներից մեկը ինքնահրկիզման փորձ է արել, սակայն իրենց հաջողվել է կանխել դա:

Այնուհետև բնակիչները զանգահարել են «Եղվարդշինի»-ի տնօրենին և փորձել են նրան հարցնել, թե երբ է իրենց փոխհատուցում տալու։ Տնօրենի հայտարարությունը, թե ինքը տարբեր չափերի փոխհատուցում կատարել է, առաջացրել է հավաքված բնակիչների զայրույթը:

Վազգեն Մանուչարյանի խոսքով՝ որոշ բնակիչների 8000-10 000 դրամ գումար են տվել ու համարել, որ բոլորին փոխհատուցել են։

Թեև վերինկարմիրաղբյուրցիներն այսօր դադարեցրել են իրենց ակցիան, նրանք խոստացել են սրանով չսահմանափակվել։ Գյուղացու խոսքով՝ սա նախազգուշական բողոքի ակցիա էր:  

Լուսանկարը՝ aysor.am

Tekali Taxi