Գլխավոր / Հայաստան / Գյումրիում կորած զինծառայողին դեռևս չեն գտել

Գյումրիում կորած զինծառայողին դեռևս չեն գտել

Ոստիկանության Գյումրի «Մուշ» բաժնի աշխատակիցները շարունակում են որոնել Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող, եֆրեյտոր 25-ամյա Արթուր Աֆյանին։ Համաձայն ոստիկանության հաղորդագրության, Աֆյանը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

«Ասպարեզ» օրաթերթը գրում է, որ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նա պարտքեր ունի և անհետացումը, գուցե, դրանով է պայմանավորված։

Տավուշի մարզի Հովք գյուղի գյուղապետ Գրիգոր Գևորգյանը, սակայն, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր համագյուղացին չէր կարող պարտքերի պատճառով անհետանալ․

«Նա շատ կազմակերպված, աշխատող երիտասարդ էր, գյուղում հարգված։ Այսօր ո՞վ պարտք չունի, չեմ կարծում՝ պարտքի համար է»։

Արթուր Աֆյանը բնակվում է Գյումրիում, ամուսնացած է, 2 ամսական երեխա ունի։