հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրիի ակցիաների առթիվ հարուցված գործով նոր կասկածյալ կա

Գյումրիի ակցիաների առթիվ հարուցված գործով նոր կասկածյալ կա

Գյումրիում հունվարի 15-ի բողոքի ակցիայի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկրորդ կասկածյալն է ներգրավվել: Այս մասին Epress.am-ին հայտնել է փաստաբան Հայկ Հարությունյանը, ով նույն գործով կասկածյալ Մնացական Ալեքսանյանի պաշտպանն է: Փաստաբանի խոսքով՝ նոր կասկածյալի անունը չի հրապարակվել, նրան հարցաքննել են, սակայն առայժմ մեղադրանք չեն առաջադրել և չեն կալանավորել:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Epress.am-ի հետ զրույցում խոստացել է ավելի ուշ կասկածյալի անձի մասին տեղեկություն տրամադրել:

Հունվարի 15-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ պահանջելով միջնորդել, որպեսզի ռուսական կողմը ՀՀ իրավասու մարմիններին հանձնի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մարդկանց մի մասը երթով գնացել էր դեպի ՌԴ հյուպատոսություն, նրանց ճանապարհը փակել են ոստիկանները, սկսվել են բախումներ:

Ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել քր. օրենսգրքի 258-րդ (Խուլիգանություն) և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռություն գործադրելը) հոդվածներով: