Home / Հայաստան / Քաջարանում պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ արշավ են սկսել․ «Հրապարակ»

Քաջարանում պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ արշավ են սկսել․ «Հրապարակ»

Քաջարանում պայքար է սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Մարտի 5-ին անհայտ պայմաններում հրկիզվել է անվտանգության աշխատակցի ծառայողական՝ կոմբինատի գլխավոր բաժնետեր «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան: Դա տեղի է ունեցել «Քաջարան» հյուրանոցի ավտոկայանատեղիում: Թերթի աղբյուրները հայտնում են, որ դրանից օրեր առաջ էլ, դարձյալ կասկածելի հանգամանքներում, կոտրել էին կոմբինատի մեքենաներից մեկի ապակիները:

«Այս դեպքերի առնչությամբ քննություն է կատարվում, առայժմ վնասողներին չեն հայտնաբերել: Ի դեպ, ոմանք այս դեպքերը պատահական չեն համարում և սա որակում են արշավ կոմբինատի դեմ, ինչը պայմանավորում են այնտեղ տեղի ունեցած «իշխանափոխությամբ»: Նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին այժմ ավստրալացի Նիլ Սթիվենսոնն է փոխարինել», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi