Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղյան զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել. պաշտոնական

Ղարաբաղյան զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել. պաշտոնական

Այսօր՝ մարտի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել 23-ամյա ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:

Դեպքի առնչությամբ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ այսօր ավելի վաղ ԼՂՀ զորամասերից մեկի մարտական դիրքից Ադրբեջանի կողմն էր անցել 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանը: