Home / Հայաստան / Թուրքահայ գործիչը բացատրել է՝ ինչու է Էրդողանը Գալիպոլիի տարեդարձը նշելու ապրիլի 24-ին

Թուրքահայ գործիչը բացատրել է՝ ինչու է Էրդողանը Գալիպոլիի տարեդարձը նշելու ապրիլի 24-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի օրը ապրիլի 24-ին նշելու որոշումը ճաշակով քայլ չէր: Այս մասին մարտի 26-ին Բելգիայի Գենտ քաղաքում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, թուրքահայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը: Մյուս կողմից՝ թուրքահայ գործիչն ընդգծել է, որ խոսքը քաղաքականության մասին է, և նման քայլն իր բացատրությունն ունի։

«Եթե խնդրին նայենք սառնասրտորեն, նրա այդ քայլին բացատրություն կա: Պատասխանը, հնարավոր է, ձեզ դուր չգա, բայց ճշմարտությունն այն է, որ մոտենում են ընտրությունները: «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի Անատոլիայի պահպանողական, ազգայնական ձայների կարիքը»,- ասել է Մահչուփյանը՝ մեկնաբանելով Էրդողանի քայլը:

«Կարող եք ասել, որ քաղաքականությունը նման հարցերից պետք է դուրս թողնել, որ պետք է հաշվի առնվի բարոյական կողմը: Այո, բայց այդ մարդիկ քաղաքական գործիչներ են»,- ասել է Մահչուփյանը:

Ապրիլի 24-ին Հայաստանում անցկացվելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Թե Հայաստանի, թե Թուրքիայի կառավարություններն իրենց միջոցառումներին են հրավիրել աշխարհի պետությունների բարձրաստիճան այրերին։

Tekali Taxi