Home / Հայաստան / «Հիմարություն»․ Հոգնած պատվո պահակները՝ Ծիծեռնակաբերդում․ «Հրապարակ»

«Հիմարություն»․ Հոգնած պատվո պահակները՝ Ծիծեռնակաբերդում․ «Հրապարակ»

Չնայած դեմքի անհաղորդ, հպարտ ու նույն կետին նայող հայացքին, ժամն արդեն 16։00-ին երեխաների ոտքերը հոգնածությունից դողում էին։ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Սիրան Հունանյանն այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ երևանյան դպրոցների բարձր դասարանների աշակերտները Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրում ամեն օր պատվո պահակ են կանգնում։

Հունանյանը նշում է, որ անմար կրակի մոտ նկարվող մարդկանց ֆոտոխցիկների ամեն մի արձակած ձայնից չորս դպրոցահասակ երեխաները կարծես վեր թռչեին։

«Երկու աղջիկ և երկու տղա՝ բարձր դասարանցիներ, առավոտյան ժամը 10-ից նույն դիրքով կանգնած էին Ծիծեռնակաբերդում։ Իսկ մեր պատվո պահակներն իրավունք ունե՞ն խոսելու», ֊ հարցրի ես։ Աղջիկներից մեկը մի պահ հայացքն ուղղեց ինձ, ապա նորից նույն կետին, առանց պատասխանի», ֊ գրում է Հունանյանը։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ նախաձեռնության մասին խոսելիս՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ ապրիլի 1-ից 23-ը աշակերտները հերթափոխով կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Բնական էր այս պոռթկումը, ցանկությունը», ֊ ասել էր նախարարը։

Թերթի թղթակիցը զրուցել է հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ, ով մեկ բառով է նկարագրել պատվո պահակի ակցիան․ «Հիմարություն»։

Ի՞նչ կատ երեխաներին 8 ժամ անշարժ կանգնելը հարցին՝ Մինասյանը հարցով է պատասխանել․ «Ինչո՞ւ այն ժամանակ չի եղել այսպիսի բան, հատկապես հարյուրամյակի առթի՞վ պետք է լինի դա»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում 

Tekali Taxi