Home / Հայաստան / Նախարարը Քննչականի հայտարարության մեջ անմեղության կանխավարկածի խախտում չի տեսնում

Նախարարը Քննչականի հայտարարության մեջ անմեղության կանխավարկածի խախտում չի տեսնում

ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարվել է մեկնաբանել «Հիմնադիր խորհրդարանի» 6 անդամների ձերբակալության փաստը՝ պատճառաբանելով, որ դեպքի մասին տեղեկացել է մամուլից և որ գործը դեռ հետաքննության փուլում է:

Այսօր լրագրողները խնդրել են Մանուկյանին մեկանաբանել կատարվածը ոչ թե որպես նախարար, այլ որպես մարդ և իրավաբան:

«Այ, եթե ասեք՝ ես ինչպես կարող եմ երկատվել, կպատասխանեմ որպես մարդ: Իմ ցանկացած մեկնաբանություն որպես իրավաբան դիտվելու է որպես մեկնաբանություն մի մարդու կողմից, ով այս պահին երկրի Արդարադատության նախարարն է»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք Քննչական կոմիտեի հայտարարության մեջ տեղ գտած այն նախադասությունը, թե կանխվել են զանգվածային անկարգությունները, անմեղության կանխավարկածի խախտում չի հանդիսանում, Մանուկյանը պատասխանել է, որ ինքն այդպես չի կարծում:

«Այնտեղ անուններ նշված չէին»,- ասել է նա: 

Tekali Taxi