Home / Հայաստան / Արտահանման նվազում, դրամի արժեզրկում․ Աբրահամյանի վարչապետության 1 տարին․ «ՀԺ»

Արտահանման նվազում, դրամի արժեզրկում․ Աբրահամյանի վարչապետության 1 տարին․ «ՀԺ»

Երեկ լրացել է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակման մեկ տարին։ Այս ընթացքում՝ անցյալ տարվա դեկտեմբերին, դրամն արժեզրկվել է, այս տարվա առաջին ամիսներին բյուջեն թերակատարվել, ՀՀ պարտքը հասել է ՀՆԱ-ի 50 տոկոսին, արտահանումը Հայասատնից նվազել է 30 տոկոսով, 10 տոկոսով թանկացել է էլեկտրաէներգիան: Ամփոփելով Աբրահամյանի վարչապետության տարին՝ այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթում գրում է Հայկ Գևորգյանը:

Հոդվածագիրը նշում է, որ իր պաշտոնավարման առաջին տասնօրյակում Հովիկ Աբրահամյանը հասցրել է ընդունել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, ընդունել է Բուզանդի փողոցի բնակիչներին, կառավարությունում անցկացրել է խորհրդատվություն գործարարների հետ և առաջարկել է ժամանակավորապես կասեցնել պարտադիր կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը:

Գևորգյանը հիշեցնում է, որ 2014 թվականի ապրիլի 23-ին Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ իր ամենահիշարժան ելույթներից մեկով, որը վերաբերում էր կենսաթոշակային համակարգին

«Ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ: Դեմ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ Սահմանադրությունը: Դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն: Դեմ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա: Դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա: Դեմ եմ»: Անցավ որոշ ժամանակ և տարատեսակ մանյովրներից հետո կառավարությունն ամեն ինչ թողեց նույնը․ փոխեց միայն որոշ ձևակերպումներ և ժամկետներ: Հովիկ Աբրահամյանի երկրորդ աղմկոտ «ակցիան» տեղի ունեցավ իր նշանակումից մեկ ամիս անց՝ մայիսի 14-ին: Նա կառավարության նիստոերի մեծ դահլիճում հավաքեց խոշոր գործարարներին և «մտերմիկ զրույց» ունեցավ նրանց հետ՝ առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների:

«Դա հենց այն հայտնի միջոցառումներ, որի ժամանակ վարչապետը հայտարարել էր, թե «գիծ է քաշելու», ով մինչև հիմա ինչ արել-արել է՝ սրանից հետո բոլորը հարկեր են վճարելու, մաքսիմում 10 տոկոսի ստվեր են ունենալու և այլն: «Գիծը» պետք է քաշվեր հուլիսի մեկից: Եթե ստվերը, որը գնահատվում էր մոտ 50 տոկոս, նվազեր մինչև 10 տոկոս, ինչպես հրահանգել էր վարչապետը, ապա պետական բյուջեի հարկային եկամուտները էականորեն պետք է աճեին: «Գիծը» քաշելու օրը եկավ, 10-օրյա պարբերականությամբ արդյունքները ներկայացվեղցին, և պարզվեց, որ ստվերը չի նվազել»,- գրում է Գևորգյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi