Home / Հայաստան / Պուտինը Իրանին զենք տվեց ու հայտարարեց՝ Իսրայելին վտանգ չի սպառնում

Պուտինը Իրանին զենք տվեց ու հայտարարեց՝ Իսրայելին վտանգ չի սպառնում

Իսրայելը կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինային, ի պատասխան Իրանին С-300 հրթիռային համակարգերի մատակարարման արգելքը հանելու Ռուսաստանի որոշման։ Այս մասին հայտնում է իսրայելական NRG տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին։

Զինամթերքի տեսակներն ու ծավալները չեն նշվում․ ասվում է, սակայն, որ զենքը մահաբեր կլինի միայն ծայրահեղ դեպքում։ Հրապարակված տեղեկության համաձայն՝ այդ քայլն այս պահի դրությամբ որևէ տեղ չի քննարկվել, ու դրա հնարավորությունը հիմնված է միայն NRG֊ի աղբյուրի ենթադրությունների վրա։ Նման տեղեկություն NRG֊ից բացի որևէ այլ ԶԼՄ չի հրապարակել, որևէ պաշտոնական աղբյուր այն չի մեկնաբանել, գրում է «NEWSru Israel»֊ը։

Ավելի վաղ Կիևին մահաբեր զենքի մատակարարման հնարավորությունը քննարկվում էր Վաշինգտոնում։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն, հրաժարվեց այդ գաղափարից։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտին հայտարարեց ԵՄ անդամ 11 պետությունների հետ մահաբեր զենքի հնարավոր մատակարարման շուրջ համաձայնությունների մասին։ ՌԴ արտգործնախարարությունում, մեկնաբանելով այդ հայտարարությունը, նախազգուշացրեցին, որ զինամթերքի մատակարարումը կլիներ «անպատասխանատու և անօրինական քայլ, որը լրջագույն հետևանքները կունենար ամբողջ Եվրոպական մայրցամաքի համար»։

Փետրվարին հայտնի դարձավ, որ Ուկրաինային զենք կմատակարարեն Արաբական Միացյալ Էմիրությունները։ Իսկ Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան խոստացան զորավարժանքներ կազմակերպել ուկրաինացի զինծառայողների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինա զենք առաքող որոշ «անանուն մատակարարների» մասին։

Պուտին․ Իսրայելին վտանգ չի սպառնում

Ապրիլի 14֊ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն մտահոգություն է հայտնել Իրանից էմբարգոն հանելու վերաբերյալ, իսկ Պուտինը «մանրակրկիտ բացատրել է Ռուսաստանի ղեկավարության գործողությունների տրամաբանությունը՝ ընդգծելով, մասնավորապես, այն փաստը, որ С-300 համակարգն իր մարտավարական և տեխնիկական բնութագրերով ունի զուտ պաշտպանական նպատակ և չի վտանգում ոչ Իսրայելի, ոչ մերձավորարևելյան տարածաշրջանի մյուս երկրների անվտանգությունը»։  

Tekali Taxi