Home / Հայաստան / ԱՄՀ․ Հայաստանը ռեցեսիայի փուլ է մտնելու ՌԴ֊ում տնտեսական վիճակի պատճառով․ «168 ժամ»

ԱՄՀ․ Հայաստանը ռեցեսիայի փուլ է մտնելու ՌԴ֊ում տնտեսական վիճակի պատճառով․ «168 ժամ»

2015 թվականին Հայաստանի տնտեսությունը կմտնի ռեցեսիայի փուլ, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով Արժույթի միջազգային հիմնադրամի՝ նախօրեին հրապարակված «World economic outlook» զեկույցի կանխատեսումներին։ Ռեցեսիան ՀՆԱ-ի անկումն է՝ երկու եռամսյակ անընդմեջ։ Հայաստանի հետ միասին ռեցեսայի մեջ կհայտնվի նաև Բելառուսի տնտեսությունը։

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2015 թվականին ՀՀ տնտեսությունն անկում կարձանագրի 1 տոկոսով։ Կազմակերպությունը նվազման ուղղությամբ կանխատեսումների վերանայումը պայմանավորում է առաջին հերթին Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացմամբ և այդ երկրից եկող ազդակներով։ Ըստ նույն զեկույցի՝ Ռուսաստանի տնտեսությունը 2015 թվականին կարձանագրի 3.8%-անոց անկում։

Թերթը նշում է, որ 2014 թվականի հոկտեմբերին հրապարակված նախորդ զեկույցում ԱՄՀ-ն 2015 թվականին Հայաստանի հասար 3.5% տնտեսական աճ էր կանխատեսել։ Ներկայիս զեկույցի համաձայն՝ Հայաստանը զրոյական աճ կունենա լավագույն դեպքում 2016֊ին։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi