Home / Հայաստան / ՀՀ գլխավոր դատախազը «պատերազմ» է հայտարարել քննչական կոմիտեին և ոստիկանությանը․ «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազը «պատերազմ» է հայտարարել քննչական կոմիտեին և ոստիկանությանը․ «Ժողովուրդ»

Վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրահանգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի, ոստիկանության, ազգային անվտանգության կողմից քննված և կարճված գործերը՝ օբյեկտիվ քննելու իրականացնելու նպատակով։ «Ժողովուրդ» օրաթերթը նշում է՝ «մեղմ ասած, ՀՀ գլխավոր դատախազը «պատերազմ» է հայտարարել վերոնշյալ գերատեսչություններին» և հարց է բարձրացնում՝ ո՞րն է դրա նպատակը։

Թերթը կարճված գործերից մեկի օրինակ է բերում՝ 2014 թվականի մարտի 21-ին օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի բժշկի հետ մի քաղաքացի վիճաբանել էր, ապա գազային ատրճանակով կրակել բժշկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Այդ գործը քննվել էր ՀՀ քննչական կոմիտեում, իսկ ավելի ուշ կարճվել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Սակայն կարճման որոշման մեջ դատախազը սուբյեկտիվ տարրեր է նկատել, դրա համար էլ նոր օբյեկտիվ քննության է ուղարկել գործը։

«Ինչ խնդիր է այսպես փորձում լուծել Գևորգ Կոստանյանը, արդյո՞ք նա դեռ ցանկանում է ցույց տալ, որ իրավական համակարգում «թելադրողն» ինքն է, թե իսկապես արդարության վերականգնման անկեղծ փորձեր է անում․ արդյոք նրա քայլերում չկան սուբյեկտիվ տարրեր։

Մեր այս հարցին ՀՀ գլխավոր դատածազության հանրային կապերի բաժնից նախ ընդգծված պատասխանեցին, որ ստեղծված իրավիճակը միջագերատեսչական հակամարտություն չէ, այլ սովորական աշխատանքային գործընթաց։

Իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Գևորգ Կոստանյանը չի վստահում ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացրած քննությանը, ասաց․ «Յուրաքանչյուր իրավապահ մարմին իրավասու է անել այնպիսի գործողություններ, ինչպիսի լիազորություն իրեն վերապահված է օրենսդրությամբ։ Քննչական մարմինն իրականացնում է նախաքննություն, իսկ դատախազությունը՝ իսկողություն նախաքննության օրինականության նկատմամբ։ Դատախազը լիազորված է ՀՔԾ֊ին ոչ ենթակա քրեական գործերի նախաքննությունը հանձնարարաել ՀՔԾ֊ին՝ բացառապես փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու հիմնավորմամբ։ Դա քրեական դատավարության օրենսգրքի ձևակերպումն է, օրեսնդրական տերմինաբանություն, որից ելնելով՝ այլ բնույթի մեկնաբանությունները տեղին չեմ համարում»։

Դա, իհարկե, պաշտոնապես երկու կողմն էլ նման պատասխան պետք է տային։ Մեզ մնում է սպասել զարգացումներին, որոնք, կարծես թե, հետաքրքիր ընթացք են խոստանում։ Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ»֊ին տեղեկություններ հասան, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված, իսկ ավելի ուշ կարճված օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի մետ տեղի ունցեցած միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է։ Նկատենք, որ ձերբակալվածն այն մարդն է, որը գազային ատրճանակով կրակել էր բժիշկի դեմքին, սակայն քննիչները գործը կարճել էին հանցակազմի բացակայության պատճառով», ֊ գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi