Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղի ԱԺ֊ում 5 ուժեր ներկայացված կլինեն․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղի ԱԺ֊ում 5 ուժեր ներկայացված կլինեն․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում 5 քաղաքական ուժեր ներկայացված կլինեն։ Այս մասին վկայում են ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնկանա տվյալները, որոնց համաձայն, 5 կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։

Ըստ պաշտոնական տվյալների, խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը ստացել է քվեների 47․3 տոկոսը։

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հավաքել է ձայների 19․1 տոկոսը, ՀՅԴ֊ն՝ 18․81, «Շարժում 88» կուսակցությունը՝ 6․93 և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5․38 տոկոսը:

5 տոկոսի շեմը չեն հաղթահարել Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը:

Մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած պատգամավորների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը բարձրաձայնել էր իշխանությունների և ԼՂՀ ԱԱԾ֊ի կողմից իր նկատմամբ կիրառվող ճնշումների մասին։

Tekali Taxi