Home / Հայաստան / Նախարարության հայտարարած մրցույթում հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը․ «Ժողովուրդ»

Նախարարության հայտարարած մրցույթում հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը․ «Ժողովուրդ»

Վերջերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շինարարության մրցույթ է հայտարարել, որին երկու կազմակերպություն է մասնակցել, և հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը, մինչդեռ մրցույթի կանոններով հաղթող պետք է ճանաչվի նվազագույն գին առաջարկողը, գրում է «Ժողովուրդ»-ը։ Թերթի տեղեկություններով՝ այս պատմության մասին իմացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պարզաբանման համար իր մոտ կանչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ինչից հետո մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել:

«Ժողովուրդ»-ը դիմել է Երվանդ Զախարյանին՝ վերը նշվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նախարարը հայտարարել է, թե նկարագրված պատմությունը չէր կարող տեղի ունենալ:

«Չի կարող նման բան լինել: Ճշգրիտ ասեք, ներկայացրեք, ես անպայման կպատասխանեմ»,- ասել է Զախարյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi