Գլխավոր / Տեսանյութեր / Տավուշում և Լոռիում հանրաքվեն հիմնականում բոյկոտեցին, Սյունիքում խոշորացմանը կողմ են (թարմացված)

Տավուշում և Լոռիում հանրաքվեն հիմնականում բոյկոտեցին, Սյունիքում խոշորացմանը կողմ են (թարմացված)

Մայիսի 17-ին Հայաստանի 3 մարզերում անցկացված համայնքների խոշորացման հանրաքվեն ձախողվել է Տավուշում և Լոռիում։ 

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների՝ Տավուշում ավելի քան 20 հազար ընտրողից հանրաքվեին մասնակցել է ընդամենը 5 հազարից ավելի մարդ։ Հանրաքվեում ընդգրկված ամենախոշոր՝ Դիլիջան համայնքում, որին, ըստ ծրագրի, պետք է միանան 6 գյուղեր, 14688 ընտրողներից ընդամենը 3778֊ն են մասնակցել քվեարկությանը։ Նրանց մեծամասնությունը՝ 3317, կողմ է եղել, որպեսզի իրենց համայնքը խոշորանա։

Հաղարծինում, Թեղուտում և Գոշում, սակայն, քվեարկողները խորոշացմանը դեմ են եղել։ Մասնավորապես, հանրաքվեին մասնակից երկրորդ խոշորագույն համայնքում՝ Հաղարծինում, քվեարկությանը մասնակցած 720 մարդուց խոշորացմանը դեմ է քվեարկել 444֊ը։ Մասնակցությունն այստեղ նույնպես 33 տոկոսից ցածր է եղել՝ 2950 ընտրողից ընտրատեղամասեր են եկել ընդամենը 720-ը։

Լոռու մարզում 3740 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկել են 1482֊ը։ Այդ թիվն էլ հավաքվել է Թումանյան համայնքում քվեարկության շնորհիվ, որին միանալու են ավելի փոքր գյուղերը։ Այստեղ 1535 ընտրելու իրավունք ունեցողներից հանրաքվեին մասնակցել են 634-ը, և 536-ը խոշորացմանը կողմ են քվեարկել։ Խոշորացմանը դեմ են եղել Աթանում, Ահնիձորում և Շամուտում, իսկ ահա երկրորդ խոշոր համայնքի՝ Լորուտի բնակիչները, հանրաքվեն, կարելի է ասել, բոյկոտել են՝ մասնակցությունը 29 տոկոս է կազմել։

Տավուշում և Լոռիում քվեարկության մասնակիցների 50 տոկոսից ավելին կողմ է եղել խոշորացմանը, սակայն դա խաբուսիկ թիվ է։ Տավուշի մարզի օրինակով, որտեղ Epress.am֊ի թիմը հետևում էր քվեարկության ընթացքին, կարող ենք պնդել, որ ընտրություններին չմասնակցած մարդիկ հիմնականում դեմ են խոշորացմանը։ Բազմաթիվ զրույցների ժամանակ նրանք ասում էին, որ անիմաստ է մասնակցել, եթե կառավարությունը միևնույն է հաշվի չի առնելու իրենց կարծիքը։ Հիշեցնենք, որ, հանրաքվեն ընդամենը խորհրդատվական նշանակություն ունի, և, համաձայն, Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն․ «Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից»։ 

Միանգամյան տարբեր է պատկերը Սյունիքի մարզում։ Այստեղ և՛ մասնակցությունն է 50 տոկոսից ավել, և՛ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ է խոշորացմանը։ Այս առումով «ռեկորդակիր են» Քաշունի և Տանձատափ համայնքները, որտեղ խոշորացմանը դեմ քվեարկող չի եղել՝ առաջին դեպքում 16 կողմ է եղել, երկրորդ դեպքում՝ 47։

Սա վաղուց զարմանալի չէ, քանի որ Սյունիքում նման իրավիճակ է տիրում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օրոք անցկացվող գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ՝ մշտապես անցնում են իշխանական թեկնածուները, մարզպետի մերձավորները, կառավարության ներկայացրած ծրագրերը։ Այս համատքետսում անգամ զարմանալի չի թվում այն, որ 8 համայնքներում խոշորացմանը դեմ են քվեարկել ընդամենը 118 մարդ։

Արմեն Մելիքբեկյան

Տավուշի մարզ

Դիլիջան

Ընտրողների թիվը՝ 14688

Մասնակցել են՝ 3778

Կողմ՝ 3 317

Դեմ՝ 344

 

Հաղարծին

Ընտրողների թիվը՝ 2950

Մասնակցել են՝ 720

Կողմ՝ 243

Դեմ՝ 444

 

Թեղուտ

Ընտրողների թիվը՝ 1138

Մասնակցել են՝ 415

Կողմ՝ 167

Դեմ՝ 222

 

Հովք

Ընտրողների թիվը՝ 319

Մասնակցել են՝ 153

Կողմ՝ 76

Դեմ՝ 65

 

Աղավնավանք

Ընտրողների թիվը՝ 267

Մասնակցել են՝ 159

Կողմ՝ 140

Դեմ՝ 17

 

Խաչարձան

Ընտրողների թիվը՝ 267

Մասնակցել են՝ 130

Կողմ՝ 94

Դեմ՝ 27

 

Գոշ

Ընտրողների թիվը՝ 815

Մասնակցել են՝ 296

Կողմ՝ 103

Դեմ՝ 172

 

Լոռու մարզ

Թումանյան

Ընտրողների թիվը՝ 1535

Մասնակցել են՝ 634

Կողմ՝ 576

Դեմ՝ 36

 

Աթան

Ընտրողների թիվը՝ 210

Մասնակցել են՝ 99

Կողմ՝ 42

Դեմ՝ 55

 

Ահնիձոր

Ընտրողների թիվը՝ 176

Մասնակցել են՝ 75

Կողմ՝ 33

Դեմ՝ 40

 

Լորուտ

Ընտրողների թիվը՝ 718

Մասնակցել են՝ 245

Կողմ՝ 125

Դեմ՝ 115

 

Մարց

Ընտրողների թիվը՝ 384

Մասնակցել են՝ 139

Կողմ՝ 99

Դեմ՝ 31

 

Շամուտ

Ընտրողների թիվը՝ 238

Մասնակցել են՝ 85

Կողմ՝ 19

Դեմ՝ 64

 

Քարինջ

Ընտրողների թիվը՝ 479

Մասնակցել են՝ 205

Կողմ՝ 113

Դեմ՝ 83

 

Սյունիքի մարզ

Տաթև

Ընտրողների թիվը՝ 651

Մասնակցել են՝ 418

Կողմ՝ 389

Դեմ՝ 21

 

Խոտ

Ընտրողների թիվը՝ 660

Մասնակցել են՝ 380

Կողմ՝ 345

Դեմ՝ 12

 

Հալիձոր

Ընտրողների թիվը՝ 443

Մասնակցել են՝ 229

Կողմ՝ 173

Դեմ՝ 38

 

Հարժիս

Ընտրողների թիվը՝ 570

Մասնակցել են՝ 334

Կողմ՝ 304

Դեմ՝ 30

 

Շինուհայր

Ընտրողների թիվը՝ 1766

Մասնակցել են՝ 1098

Կողմ՝ 1079

Դեմ՝ 15

 

Սվարանց

Ընտրողների թիվը՝ 224

Մասնակցել են՝ 145

Կողմ՝ 140

Դեմ՝ 2

 

Տանձատափ

Ընտրողների թիվը՝ 64

Մասնակցել են՝ 48

Կողմ՝ 47

Դեմ՝ 0

 

Քաշունի

Ընտրողների թիվը՝ 18

Մասնակցել են՝ 16

Կողմ՝ 16

Դեմ՝ 0