Home / Հայաստան / Ռուսաստանից դրամական փոխանցումները Հայաստան նվազել են 7 անգամ. «168 ժամ»

Ռուսաստանից դրամական փոխանցումները Հայաստան նվազել են 7 անգամ. «168 ժամ»

2015 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը եղել է 66.5 միլիոն դոլար: Դա ընդհանուր փոխանցումների 24.4%-ն է: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ առևտրային նպատակով կատարված փոխանցումները նվազել են 23.1 միլիոն դոլարով կամ 25.8%-ով, գրում է «168 ժամ» պարբերականը:

«Այսինքն՝ նվազման տեմպն ավելի ցածր է, քան ընդհանուր փոխանցումներինը: Սակայն այստեղ ուշագրավը մեր հիմնական առևտրային գործընկեր երկրից՝ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներն են: Դրանք նվազել են 85.8%-ով (7 անգամ): Նախորդ տարվա առաջին եռամսյակում առևտրային նպատակներով ՌԴ-ից Հայաստան փոխանցվել է 33 միլիոն դոլար, այս տարվա առաջին եռամսյակում՝ ընդամենը 4.7 միլիոն դոլար: Ընդ որում, մյուս երկրների մասով գրանցվել է նույնատիպ փոխանցումների 9.3% աճ»,–գրում է «168 ժամ»֊ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi